Տոկիո-2020. Դավթյանը կարող է ցանկացած մեդալ նվաճել. Հակոբ Սերոբյան 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը կարող է Օլիմպիական խաղերի եզրափակիչում ցանկացած մեդալ նվաճել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: «Արթուրի բոլոր մրցակիցները եզրափակիչում ուժեղ են, ինչը երևում է նրանց գրանցած արդյունքներից որակավորման փուլում: Սա մարմնամարզություն է, որտեղ սպորտային բախտը ևս պետք է լինի: Դավթյանը կարող է ցանկացած մեդալ նվաճել: Նրան պետք է միայն կրկնել վարժությունը նույնությամբ: Ժամանակը հասունացել է, և Արթուրը ինքն էլ շատ լավ գիտակցում է դա»,- ասաց Սերոբյանը:

Մասնագետի խոսքով` համավարակի պայմաններում անցկացվող Օլիմպիական խաղերը շատ են տարբերվում և մեծ բարդությամբ են առաջ գնում: «Այս վիճակն ազդում է բոլորի, ոչ միայն մարզիկների վրա: Տպավորությունն այնպիսին է, որ կիսակալանավորված վիճակում ենք»,- ասաց նա:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերիհենացատկերի վարժության եզրափակիչում է: Տոկիոյում ընթացող Խաղերի առանձին վարժությունների հենացատկերում Դավթյանն ընդհանուր պայքարում հավաքեց 14,866 միավոր և երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ: Առաջին տեղով եզրափակիչ դուրս եկավ Կորեան ներկայացնող Ջիհվան Շին, որը նույնքան միավոր հավաքեց, որքան հայ մարմնամարզիկը:

Տղամարդկանց հենացատկերի եզրափակիչը կկայանա օգոստոսի 2-ին:

Հայերեն

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ուղևորվել է ԱՄՆ

Իրանի դեմ հարվածները վերսկսելու օպերատիվ անհրաժեշտություն չկա. Իսրայելի բանակ

Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Թաալաթբեկ Մասադիկով

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ

Նեթանյահուն հրամայել է Իսրայելի բանակին պատրաստվել Արևմտյան ափի լիակատար շրջափակմանը

Վարդենիկ գյուղում հիմնանորոգվում է 7 փողոց

Սևան համայնքի ավագանու հերթական նիստում ընդունվել են մի շարք որոշումներ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ի բարձր մակարդակի հանդիպումներին

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում

Սևանա լճի ապագան՝ երեխաների աչքերով. ամփոփվել է դպրոցականների ստեղծագործական նախաձեռնությունը