Բալեկյանի «Բոկա Խունիորս»-ը դուրս է մնացել Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունից 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի ակումբը` «Բոկա Խունիորս»-ը դուրս մնաց Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լիբերտադորեսի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Բոկա Խունիորս»-ը մրցեց «Ատլետիկո Մինեյրո»-ի հետ և զիջեց հետխաղյա 11-մետրանոցներով: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Նորբերտո Բրիասկո Բալեկյանը «Բոկա Խունիորս»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 81-րդ րոպեին:

Բալեկյանը «Բոկա Խունիորս»-ի հետ կնքել է 4,5 տարվա պայմանագիր: Ակումբը 3,5 միլիոն եվրոյով գնել է հարձակվողի տրանսֆերի 80 տոկոսը: Բալեկյանը «Բոկա Խունիորս» է տեղափոխվել արգենտինական «Ատլետիկո Ուրական» ակումբից, որտեղ հանդես էր գալիս 2016 թվականից:

Հայերեն

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը մեր ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու մասին է. Փաշինյան

Թատրոնների, համերգային կազմակերպությունների և թանգարանների սեփական եկամուտներն աճել են 112-153 տոկոսով

Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե

Վարչապետը պատասխանում է«Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ղեշմ կղզու երկնքում ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին

2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով

Թրամփը հայտարարել է «մեծ համաձայնագիր» պատրաստելու մասին, որը դուրս է գալիս Ուկրաինայի շրջանակներից

ՀՀ հուշարձանների ամրակայմանը և վերականգնմանը 2027 թվականին կհատկացվի շուրջ 1.79 մլրդ դրամ

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ