Դժվար հանդիպում ստացվեց. Վարդան Բիչախչյան 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի կարծիքով, Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի «Ֆեհերվարի» դեմ խաղում անզիջում պայքար էր:

«Դժվար հանդիպում ստացվեց: Տղաները կարողացան մինչև վերջ պայքարել: 90 րոպեների ընթացքում մեծ պայքար էր գնում, անզիջում պայքար էր: Երկու թիմերն էլ գոլային շատ պահեր ունեին, բայց կարողացան օգտագործել մեկական պահ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում ասել է նա: Բիչախչյանի խոսքով` ամեն ինչ կորոշվի երկրորդ խաղում:

Ֆուտբոլի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի շրջանակում Երևանի «Արարատը» հյուրընկալվեց հունգարական «Ֆեհերվարին»: Առաջին կեսին երկու թիմերից յուրաքանչյուրը հանդիպման հաշիվը բացելու մի շարք հնարավորություններ ունեին, սակայն, ի վերջո, ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսն «Արարատն» ավելի ակտիվ սկսեց և առավել շատ էր տիրում նախաձեռնությանը:Բայց երբեմն «Ֆեհերվարը» սուր գրոհներ էր ձեռնարկում, սակայն «Արարատի» դարպասապահ Երմակովն իր տեղում էր: 83-րդ րոպեին «Ֆեհերվարն» արագ հակագրոհեց և բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Հայսթերը: Բայց «Արարատին» հաջողվեց խուսափել պարտությունից: Ավելացված ժամանակում գոլի հեղինակ դարձավ Պոբուլիչը. «Ֆեհերվար»-«Արարատ»` 1:1:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ հետո արդեն Հայաստանում: Այդ խաղը կանցկացվի Գյումրու քաղաքային մարզադաշտում:

Հայերեն

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը մեր ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու մասին է. Փաշինյան

Թատրոնների, համերգային կազմակերպությունների և թանգարանների սեփական եկամուտներն աճել են 112-153 տոկոսով

Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե

Վարչապետը պատասխանում է«Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ղեշմ կղզու երկնքում ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին

2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով

Թրամփը հայտարարել է «մեծ համաձայնագիր» պատրաստելու մասին, որը դուրս է գալիս Ուկրաինայի շրջանակներից

ՀՀ հուշարձանների ամրակայմանը և վերականգնմանը 2027 թվականին կհատկացվի շուրջ 1.79 մլրդ դրամ

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ