Մենք վատ հանդիպում չանցկացրեցինք. Ռոբերտ Արզումանյան 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ռոբերտ Արզումանյանը գոհ է Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրում «Մարիբորի» դեմ իր թիմի խաղից:

«Գիտեինք, որ ուժեղ մրցակցի հետ ենք խաղում, և հանդիպման արդյունքն էլ ցույց տվեց դա: «Մարիբորը» խաղից առաջ ֆավորիտ էր և հիմա էլ մնում է ֆավորիտ: Մենք վատ հանդիպում չանցկացրեցինք և հանդիպման ավարտին ֆիզիկապես ավելի լավ տեսք ունեինք: Ընդհանուր առմամբ գոհ եմ տղաների աշխատանքից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հետխաղյա մամուլի ասուլիսում ասել է նա:

Արզումանյանի խոսքով` նմանատիպ ուժեղ թիմերի դեմ խաղերում է, որ ակնհայտ երևում են թիմի սխալները:

Ֆուտբոլի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի շրջանակում Երևանի «Ուրարտուն» արտագնա խաղում ուժերը չափեցսլովենական «Մարիբորի» հետ: Առաջին կեսում երկու ակումբները չկարողացան իրացնել իրենց ունեցած հնարավորությունները, և առաջին45 րոպեն ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում «Մարիբորն» իր հնարավորությունն օգտագործեց 56-րդ րոպեին և գրավեց «Ուրարտուի» դարպասը: Աչքի ընկավ Զուգելջը: «Ուրարտուին» չհաջողվեց հետ բերել կորցրածը, և հայկական ակումբը պարտություն կրեց նվազագույն՝ 1:0 հաշվով:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա Երևանում մեկ շաբաթ հետո:

Հայերեն

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը մեր ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու մասին է. Փաշինյան

Թատրոնների, համերգային կազմակերպությունների և թանգարանների սեփական եկամուտներն աճել են 112-153 տոկոսով

Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե

Վարչապետը պատասխանում է«Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ղեշմ կղզու երկնքում ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին

2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով

Թրամփը հայտարարել է «մեծ համաձայնագիր» պատրաստելու մասին, որը դուրս է գալիս Ուկրաինայի շրջանակներից

ՀՀ հուշարձանների ամրակայմանը և վերականգնմանը 2027 թվականին կհատկացվի շուրջ 1.79 մլրդ դրամ

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ