Հայկական Պրեմիեր լիգայի նորեկը համալրել է կազմը սերբ ֆուտբոլիստով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության`Պրեմիեր լիգայի նորեկ«Սևանը»համալրում է կազմը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմը պայմանագիր է ստորագրել սերբ դարպասապահ Մարկո Դրոբնյակի հետ։ 26-ամյա դարպասապահի վերջին ակումբը եղել է սերբական «Նովի Պազար» թիմը, իսկ մարզական կարիերան Դրոբնյակը սկսել է «Բորաց» թիմում։ Հանդես է եկել նաև սերբական այլ թիմերում։

Ավելի վաղ «Սևանից» հեռացել էին՝ Արտյոմ Խաչատուրովը, Էդվինաս Կլոնիունասը, Արման Մանուկյանը, Էրիկ Պետրոսյանը, Արեգ Ազատյանը, Ալեքսանդր Կալյաշինը, Ռոբերտ Մինասյանը, Գեղամ Թումբարյանը, Կոնստանտին Մանդրիչենկոն, Ֆրենսիս Նվանկվոն, Հովհաննես Ներսիսյանը, Դանիել Պետոյանը, Պարգև Աբրահամյանը, Էդվին Հակոբյանը, Ախմեդ Ջինդոյանը, Արամ Սարգսյանը, Սալոմոն Օբաման։

Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»:

Հայերեն

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը մեր ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու մասին է. Փաշինյան

Թատրոնների, համերգային կազմակերպությունների և թանգարանների սեփական եկամուտներն աճել են 112-153 տոկոսով

Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե

Վարչապետը պատասխանում է«Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ղեշմ կղզու երկնքում ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին

2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով

Թրամփը հայտարարել է «մեծ համաձայնագիր» պատրաստելու մասին, որը դուրս է գալիս Ուկրաինայի շրջանակներից

ՀՀ հուշարձանների ամրակայմանը և վերականգնմանը 2027 թվականին կհատկացվի շուրջ 1.79 մլրդ դրամ

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ