Աշոտյանը պնդում է՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախը ճանաչելու 2 լեգիտիմ հնարավորություն է եղել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակից Արմեն Աշոտյանը վստահեցնում է, որ Հայաստանը 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախը ճանաչելու երկու հնարավորություն է ունեցել, սակայն Հայաստանի իշխանություններն այդ քայլին չեն գնացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աշոտյանն այս մասին ասաց նախընտրական քարոզարշավի շրջանակում կազմակերպված ասուլիսին:

Անդրադառնալով նախորդ օրը նախընտրական բանավեճին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքին, որ Արցախի ճանաչումը կբերեր պատերազմի՝ Աշոտյանն ասաց. «Խնդիրը չէր վերաբերում պատերազմից առաջ Արցախի ճանաչմանը: Դրա մասին երբեք ընդդիմությունը չի բարձրաձայնել: Բայց ընդդիմությունը մշտապես բարձրաձայնել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում կար առնվազն երկու լեգիտիմ, միջազգային հանրության աչքերում արդարացված առիթ և հնարավորություն՝ ճանաչելու Արցախի Հանրապետությունը: Արցախի Հանրապետությունը պիտի ճանաչվեր 44 օրվա ընթացքում, ոչ թե պատերազմից առաջ»:

Աշոտյանի խոսքով՝ այդպիսի հնարավորություն էր ստեղծվել օրինակ, երբ հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի միջամտություն ստորագրվեց հումանիտար զինադադար: «Բնական է, որ Հայաստանը պետք է հարգեր իր ռազմավարական դաշնակցի միջնորդական ջանքերը, և մինչև հոկտեմբերի 10-ը պետք չէր ճանաչել Արցախի Հանրապետությունը: Բայց այդ հումանիտար հրադադարը տևեց ընդամենը մի քանի ժամ, Ադրբեջանը խախտեց այն և լեգիտիմ հնարավորություն տվեց Հայաստանի իշխանություններին՝ ճանաչելու Արցախի Հանրապետությունը»,-ասաց նա ու իշխանությանը մեղադրեց դա չանելու մեջ:

Իսկ երկրորդ հնարավորությունը, ըստ Աշոտյանի, հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ստորագրված հումանիտար զինադադարի ժամանակ էր, երբ Ադրբեջանը կրկին չհարգեց ու խախտեց այն:

Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին՝ Աշոտյանն ասաց, թե ԱԱԾ աշխատակիցները վաղ առավոտից Երևանի մի շարք վարչական շրջաններից բերման են ենթարկում և խուզարկություններ իրականացնում «Պատիվ ունեմ» դաշինքի տեղական շտաբերի պետերի նկատմամբ՝ առանց որևէ հիմքի, փաստի: Նրա գնահատմամբ՝ դրա նպատակն է ճնշում գործադրել նախընտրական թիմի վրա, զրկել շտաբերի պետերին՝ համապատասխան քարոզչական աշխատանքներից և գալիք 2 օրվա ընթացքում խաթարել շտաբերի նորմալ գործունեությունը՝ ընտրություններին ընդառաջ:

Հայերեն

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել