Սա մեզ համար ավելի շատ ոչ թե ընտրապայքար է, այլ՝ պետությունը փրկելու հատուկ օպերացիա. Լևոն Զուրաբյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավելի շատ համարում է ոչ թե ընտրապայքար, այլ՝ պետութունը փրկելու հատուկ օպերացիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ասուլիսում այս մասին ասաց կուսակցության ընտրական ցուցակի անդամ Լևոն Զուրաբյանը:

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին ՝ նա շատ տրամաբանական համարեց, որ այս ընտրությունները հիմնականում կենտրոնացան այն խնդիրների վրա, թե Հայաստանն անկախությունից ի վեր իր ճանապարհն արդյոք ճի՞շտ է անցել, ո՞ր ուղղություններով է սխալ գնացել: «Դա է պատճառը, որ այս ընտրություններում գլխավոր մրցակիցները դարձան այն ուժերը, որոնք տարբեր ժամանակաշրջաններում ներկայացրել են ՀՀ իշխանություններին: Եվ արդեն կարելի է ասել, որ հենց այդ ուժերն էլ խորհրդարանում կունենան իրենց ծանրակշիռ ներկայությունը»,-ասաց Զուրաբյանը:

Նա, սակայն հավելեց, որ սակայն դեմոկրատական ընտրություններում ամեն ինչ հնարավոր է: «Սա մեզ համար ավելի շատ ոչ թե ընտրապայքար է, այլ՝ պետությունը փրկելու հատուկ օպերացիա»,- ասաց Զուրաբյանը:

Ընտրական ցուցակի անդամ Աննա Դավթյան-Գևորգյանն էլ նշեց. «Քարոզարշավի շրջանում մեր կարևոր ուղերձներից մեկն էր նաև տեղ հասցնել այն մտայնությունը, որ այն, ինչ ունենք այսօր, ամենևին նույն խաղաղությունը չէ, ինչ կունենայինք, եթե արժանապատիվ խաղաղության գնայինք և ընդունեինք բանակցային ճանապարհով հարցը լուծելու տարբերակը»:

Նա հավելեց՝ ներկա իշխանությունները անվերջ փորձում են հենց այդ ցույց տալ, որ այս գլխիկոր վիճակը խաղաղության հոմանիշ է: «Եվ այն ուժերն էլ, որոնք 1997-1998-ին վիժեցրեցին բանակցային ճանապարհով հարցի լուծումը, ուզում են ցույց տալ, որ իրենք այնքան էլ սխալ չէին, քանի որ այդ նույն արդյունքն էր լինելու»,-ասաց նա:

Դավթյան-Գևորգյանը երկուսն էլ համարեց մոլորության տանող պնդումներ: «Ես վստահ եմ, որ քաղաքացիները մուրճի և մանգաղի այդ պարտադրված երկընտրանքից դուրս են գալու, որովհետև վստահ եմ՝ կա այն ընկալումը, որ միակ սառը զենքը, որ մեզ անհրաժեշտ է խորհրդարանում, սուր միտքն է, սառը դատողությունը և ողջախոհությունը»,- ասաց պատգամավորության թեկնածուն:

Հայերեն

Գերմանիայում գիշերը մարել են «Արծվի բույն» պատմական շենքի հրդեհը․ մեկ անձ ձերբակալվել է

Վարչապետը Երևանի հանրային տրանսպորտում զրուցում է քաղաքացիների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Զիմբաբվեի գործընկերոջ հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Պրահայում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից

COP17-ի շրջանակում կայացել է Տարածաշրջանային իշխանությունների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովը

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև

«Սերմից՝ սեղան». կենսաբազմազանությունը՝ կայուն գյուղատնտեսության հիմքում

Հայաստանի մի շարք համայնքներում գործողություններ են իրականացվում ընտրական հանցագործությունների գործերով․ կան ձերբակալվածներ

Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները