Շիրինյանն ակնկալում է, որ իրենց դաշինքը ընտրությունների արդյունքում կդառնա երկրորդ ուժը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի ցուցակի երկրորդ համար Լևոն Շիրինյանն ակնկալում է, որ իրենց դաշինքն ընտրությունների արդյունքում կդառնա երկրորդ ուժը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շիրինյանը նման տեսակետ հայտնեց քարոզարշավի շրջանակում Սպիտակում քաղաքացիների հետ հանդիպմանը՞

«Ես կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիները մեզ օժտելու են հանրապետությունում երկրորդ ուժային բաղադրիչով: Երկրորդ ուժային բաղադրիչ Ռոբերտ Քոչարյանը չի լինելու»,-ասաց Լևոն Շիրինյանն ու համոզմունք հայտնեց, որ «Հայաստան» դաշինքը չի անցնելու ընտրություններում:

Ընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանն էլ նկատեց, որ համայն հայության ուշադրությունը կենտրոնացել է Հայաստանում: «Առաջիկա օրերը, զարգացումները ճակատագրական են լինելու Հայաստանի համար: Ըստ էության որոշվելու է Հայաստանի լինել-չլինելու հարցը»,-ասաց նա:

Բաբաջանյանը վստահեցրեց, որ իրենց ուժը երաշխավորելու է երկրի անկախ ու ժողովրդավար ընթացքը: Նրա խոսքով՝ նրանք, որոնք «պատերազմ են հայտարարել» պետականությանը, ժողովրդավար հեռանկարին, չպետք է որևէ շանս, որևէ հնարավորություն ստանան, քաղաքական միջավայրում տեղ ունենան:

«Մենք երաշխավորելու ենք, որ որևէ ոտնձգություն, որևէ հարձակում մեր պետության դեմ , ժողովրդի իշխանության դեմ, ժողովրդի կամարտահայտության դեմ չպետք է տեղի ունենա: Եվ մենք որևէ բան չենք խնայելու՝ հասնելու համար բաղձալի արդյունքի»,-ասաց նա:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA