Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանը ճգնաժամից դուրս գալու համար կարևորեց տեխնոկրատներից կառավարության կազմումը

1 րոպեի ընթերցում

Լևոն Տեր-Պետրոսյանը ճգնաժամից դուրս գալու համար կարևորեց տեխնոկրատներից կառավարության կազմումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարան անցնելու դեպքում «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ամեն ինչ անելու է, որպեսզի քաղաքական դեմքերից ոչ մեկը չլինի վարչապետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Եթե անցնենք խորհրդարան, ամեն ինչ անելու ենք, գուցե նաև ուրիշ ֆրանկցիաներ միանան, որպեսզի քաղաքական դեմքերից ոչ մեկը` ոչ Ռոբերտը (երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան-խմբ.), ոչ Նիկոլը (վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը- խմբ.), ոչ, չգիտեմ, Ծառուկյանը («Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար - խմբ.) չլինի վարչապետ: Պետք է գտնվի ճգնաժամային կառավարիչ` տեխնոկրատ: Սա մեզ համար սկզբունք է: Քաղաքական որևէ դեմքի դրեցիք, Հայաստանը կկորածանվի: Չեն դադարելու այս փողոցային պայքարը, որը կարող է անցնել զինված պայքարի»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում