ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանին միջադեպերը շարունակվելու են, մինչև հստակ պայմանագիր չստորագրվի. Լևոն Տեր-Պետրոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին վեճերը, միջադեպերը շարունակվելու են, մինչև երկու երկրները հստակ պայմանագիր չստորագրեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն՝ անդրադառնալով սովետական սահմանների հնարավոր բացասական ազդեցությանն արցախյան հարցին:

«Թույլ տալ-չտալը մեզնից կախված չէ: Միջազգային հանրությունը՝ հանձին ՄԱԿ-ի, Խորհրդային Միության նախկին հանրապետությունների անկախությունը ճանաչել է այն սահմաններով, որոնք եղել են Խորհրդային Միության ժամանակ: Այստեղ ոչինչ չեք կարող փոխել: Հայաստանի ու Ադրբեջանի սահմանն այդ սովետական սահմանն է: Սահմանային վեճերն անընդհատ լինելու են, մինչև վերջ ի վերջո Հայաստանն Ադրբեջանի հետ հստակ պայմանագիր չստորագրի: Դա ամեն օր է լինելու՝ գերիներ, հովիվներ փախցնել և այլն: Այդպիսի անկայուն վիճակ է»,-հավելեց նա: Հարցին, թե ինչպես է պատկերացնում ղարաբաղյան հարցի հետագա լուծումը Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ իրենից ճիշտ չէ ճշգրիտ տեղեկություններ սպասելը:

«Պուտինը, Մակրոնը, Բայդենն այսօր խոսում են Նիկոլի (ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան-խմբ.) հետ: Ես պետք է իմանամ, թե ինչպիսին է գործընկերների մտադրությունը: Նրանք դա ասում են միայն Նիկոլին: Ինչ վերաբերում է ռուսական զորքերին…սխալ պատկերացում կա, թե 5 տարի հետո ռուսական զորքերը հեռանալու են Ղարաբաղից: Ինչու եք պանիկա գցում, թե ռուսները 5 տարի հետո հեռանալու են»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ Ղարաբաղի բնակչությունը չհեռանա, նպաստի, որ պատերազմի հետևանքով դուրս եկածներ հետ գնան Արցախ: Այստեղ Հայաստանի ու Ռուսաստանի շահերը համընկնում են:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին