Հույզ, ապրում, պար. «Արմմոնո» փառատոնին ցուցադրվեց «Ել» կարճամետրաժ ֆիլմը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ել» կարճամետրաժ պարային ֆիլմը պատմում է մարդու ներսի պայքարի և այն արձագանքի մասին, որը նա կարող է ունենալ արտաքին աշխարհի բոլոր հակադրությունների հետ բախվելիս: Եվ միայն ինքնահաղթահարումը կարող է մարդուն հաղթանակի զգացում հաղորդել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանրության լայն շրջանակը ֆիլմը դիտելու հնարավորություն ստացավ «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում: Ցուցադրությունը տեղի ունեցավ մայիսի 31-ին Հայաստանի թատերական գործիչների միությունում:

Բեմադրիչ, մտահղացման հեղինակ և խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանն ասաց, որ «Ել»-ը իր առաջին ֆիլմն է: Պիպոյանին հետաքրքիր է շարժումը տեսնել որպես կադր, ոչ որպես պար բեմում:

«Մտահղացումն առաջացավ 2020 թվականին, երբ բոլորս փակված էինք տներում, և ներկայացումներ խաղալու հնարավորություն չկար: Գաղափարն իրականացնելու գործում ինձ օգնել են Բեռլինում և այլ քաղաքներում գործող որոշ կազմակերպություններ»,- նշեց Ռիմա Պիպոյանը:

Նրա խոսքով՝ «Ել»-ը նախատեսված է մեծ էկրաններին ցուցադրելու համար: Բեմադրիչը տեղեկացրեց, որ այն արդեն արժանացել է մի շարք մրցանակների, իսկ մոտ օրերս ցուցադրվելու է ԱՄՆ-ում, Լեհաստանում և Իտալիայում: Ավելի վաղ ցուցադրվել է Բրազիլիայում:

«Ել» պարային կարճամետրաժ ֆիլմը Նյու Յորքի հեղինակավոր Hollywood International Golden Age փառատոնում արժանացել է «Լավագույն պարային ֆիլմ» մրցանակին, իսկ London International Shorts Film փառատոնում՝ Honorable Mention մրցանակի: Նախագիծն իրականացվել է TMU կազմակերպության և Երևանում Գյոթե ինստիտուտի աջակցությամբ:Նախագծի գործընկերներն են Contemporary Dance & Experimental Art փառատոնը, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը:

Ինչպես նշում է նախագծիհամակարգողԼիլիթԳաբրիելյանը,ֆիլմը կյանքի է կոչվել՝ նպատակ ունենալով միահամուռ ուժերով աշխարհին ներկայացնել հայ արվեստը և ևս մեկ անգամ մշակույթի միջոցով արտահայտել մեր հոգու ողջ ուժն ու տոկունությունը։

Անժելա Համբարձումյան

Հայերեն

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը

Ադրբեջանի պաշտոնյաներից երբեմն լսում ենք ձևակերպումներ, որոնք, մեղմ ասած, չեն նպաստում խաղաղությանը․ Միրզոյան

Ո՞րն է Ադրբեջանի պահանջը ու ի՞նչ ենք զիջում․ Արարատ Միրզոյանն ըննդիմությանը

Քուշները Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ ներկայացրել է Թրամփի պահանջներից մեկը. Axios

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը

Ենթակառուցվածքների տեղակայման վայրերը դեռ որոշված չեն. Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի երթուղիների մասին