Հայկ Մարությանը «Երևան քաղաքի պատվավոր փրկարար»-ի կոչում է շնորհել ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի հետ ներկա է գտնվել 2020թ. արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողությանը: Խաչքարը տեղադրվել է Երևան քաղաքի փրկարարական վարչության շենքի բակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետև քաղաքապետ Հայկ Մարությանը արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման, ինչպես նաև բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված ակտիվ գործունեության համար ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանին շնորհել է «Երևան քաղաքի պատվավոր փրկարար»-ի կոչում:

«Անկախ օրից ու ժամից, ցանկացած իրավիճակներում հենց դուք եք համայնքի ու բնակչի կողքին, և մենք միասին կարողանում ենք հաղթահարել շատ դժվարություններ: Եվ, որ ամենակարևորն է, Երևանի բնակիչը այդ ծառայությունն իր մաշկի վրա զգում և գնահատում է»,- ընդգծել է քաղաքապետն ու մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել ԱԻՆ աշխատակիցներին՝ պատասխանատու և նվիրված աշխատանքի համար:

Ըստ աղբյուրի՝ ԱԻՆ աշխատակիցներին պարգևներ է հանձնել նաև նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն էլ պարգևատրվել է ՀՀ ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:

Հայերեն

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ