Միջազգային

Ջո Բայդենը հայտնել է, որ աղոթում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հրադադարի պահպանման համար

1 րոպեի ընթերցում

Ջո Բայդենը հայտնել է, որ աղոթում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հրադադարի պահպանման համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ Դեմոկրատական կուսակցությունն աջակցում է Իսրայելին, և ինքն աղոթում է, որ իսրայելցիների և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը պահպանվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Սպիտակ տանը մամուլի ասուլիսում Բայդենը խոստացել է այլ երկրների հետ մեծ փաթեթ կազմել՝ օգնելու վերականգնել Գազան:

Բայդենի վարչակազմը օրեր շարունակ աշխատել էր կուլիսներում ՝ զինադադարի հասնելու համար:

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ուրբաթ օրը ավարտել են 11-օրյա մարտերը, որոնց արդյունքում զոհվել է 248 մարդ և վիրավորվել 1900-ը: Հումանիտար ոլորտի պաշտոնյաներն ասել են, որ տարիներ կպահանջվի՝ Գազային հասցված վնասը վերականգնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում