Միջազգային

Հնագետները հայտնաբերել են Աֆրիկայում մարդու ամենահին գերեզմանը

1 րոպեի ընթերցում

Հնագետները հայտնաբերել են Աֆրիկայում մարդու ամենահին գերեզմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնագետները Քենիայի քարանձավներից մեկում հայտնաբերել են Աֆրիկայում մարդու ամենահին գերեզմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Nature պարբերականի հոդվածին:

Նշվում է, որ մարդու ոսկորներն այդտեղ թաղվել են մոտավորապես քարե դարում, ինչը տեղանքը դարձնում է Աֆրիկայում մարդկության պատմության մեջ մինչ օրս հայտնի ամենահին գերեզմանը:

Գիտնականներից ավելի քան մեկ տարի է պահանջվել, որպեսզի նույնականացնեն հայտնաբերված ոսկորները: Հետազոտության արդյունքներով պարզ է դարձել, որ դրանք պատկանում են 2,5-3 տարեկան երեխայի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում