Արցախ

Արայիկ Հարությունյանն ու Ռուստամ Բադասյանը քննարկել են արդարադատության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ու Ռուստամ Բադասյանը քննարկել են արդարադատության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը, քննարկվել են արդարադատության ոլորտում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Այդ համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է համապատասխան գերատեսչությունների միջև կապերի խորացման ու ինտենսիֆիկացման, փորձի փոխանակման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի առկա խնդիրների արագ լուծմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում