Մոցարտի 265-ամյակին Երևանում կհնչեն կոմպոզիտորի ստեղծագործությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը և ‹‹Armenian›› լարային քառյակը Մոցարտի ծննդյան 265-ամյակի առթիվ հանդես կգան համերգային ծրագրով, որի շրջանակում կկատարեն կոմպոզիտորի լավագույն ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը կանցկացվի մարտի 29-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Սվետլանա Նավասարդյանը համերգային ծրագրերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, մասնակցել Փարիզի, Գրանադայի, Էխտեռնախի (Լյուքսեմբուրգ), Վենետիկի միջազգային փառատններին, եղել միջազգային մրցույթների ժյուրիի անդամ: Նվագացանկն ընդգրկում է Յո. Ս. Բախի, Լ. Բեթհովենի, Ռ. Շումանի, Պ. Հինդեմիթի, Դ. Շոստակովիչի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Գ. Հովունցի, Տ. Մանսուրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Նրա կատարումներն աչքի են ընկնում ուրույն մեկնաբանությամբ, մասշտաբայնությամբ, դրամատիկ հագեցվածությամբ: 1977 թվականին երաժիշտն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 1984-ին` ժողովրդական արտիստի կոչման, 1988-ին` ՀՀ պետական մրցանակի: 2003 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2010-ին՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2016-ին՝ ՀՀ Պատվո շքանշաններով:

‹‹Armenian›› լարային քառյակի կազմում հանդես են գալիս Աստղիկ Վարդանյանը (ջութակ), Ռազմիկ Հովհաննիսյանը (ջութակ), Վահագն Եղիշյանը (ալտ) և Հակոբ Աթյանը (թավջութակ): Այս երիտասարդ երաժիշտները2018 թվականից միավորվել են քառյակի կազմում՝ նպատակ ունենալով ակտիվ գործունեություն ծավալել կամերային երաժշտության ասպարեզում: Քառյակի առաջնելույթը տեղիէ ունեցել բարեգործական համերգաշարով`‹‹Լույս հայի աչքերին›› խորագրի ներքո՝ ի աջակցություն ‹‹Հայկական ակնաբուժության ծրագիր›› բարեգործական հիմնադրամի: Քառյակը հանդես է եկել բազում համերգներով Հայաստանում և արտերկրում:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում