Սիրտս բաբախում էր բոլոր հայերի համար. ջութակահար Իզաբել Ֆաուստը Երևանում կկատարի Բեթհովենի ջութակի կոնցերտը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Grammophone Award, Diapason d’or և այլ հեղինակավոր մրցույթների մրցանակակիր, անվանի ջութակահարուհի Իզաբել Ֆաուստը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երաժշտասերները բացառիկ հնարավորություն կունենան մարտի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Իզաբել Ֆաուստի կատարմամբ ունկնդրել Բեթհովենի ջութակի կոնցերտը: Ֆաուստը համարվում է այս կոնցերտի լավագույն կատարողներից: Երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի թիվ 8 սիմֆոնիան: Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Ֆաուստը նվագում է յուրահատուկ հնչողություն ունեցող Ստրադիվարիուսի 1704 թվականին կերտած «Քնած գեղեցկուհի» ջութակով:

Իզաբել Ֆաուստն ամուր բարեկամական կապերով է կապված Հայաստանի և Ֆիլհարմոնիկի հետ: Սա կլինի նրա երրորդ ելույթը նվագախմբի հետ: Առաջին անգամ Ֆաուստը հանդես է եկել Հայաստանում՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգին (սեպտեմբեր 11, 2013 թ.)՝ կատարելով Մոցարտի Ջութակի թիվ 1 և 4 կոնցերտները: Երկրոդ ելույթը եղել է Ֆինլանդիայի «Տամպերե» համերգասրահում, որը սկանդինավյան երկրների ամենախոշոր համերգային կենտրոնն է: Այդ համերգով Ֆիլհարմոնիկը բացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային մեծ շրջագայությունը (11 ապրիլ, 2015): Հիշյալ համերգին Ֆաուստը կատարել է Շիմանովսկու Ջութակի կոնցերտը: Երկու համերգներն էլ անցել են Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Իզաբել Ֆաուստը հայերի կողքին էր նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ: Հարցազրույցներից մեկում նա նշել է. «Իմ սիրտը բաբախում էր բոլոր հայերի համար»:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում