Միջազգային

Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է գրեթե 4 միլիոնի

1 րոպեի ընթերցում

Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է գրեթե 4 միլիոնի

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկայի երկրներում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել Է 3 967 202՝ վերջին երկու օրն ավելանալով 23 263-ով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 9-ին այդ մասին հայտնել Է SABC տեղական ռադիոկայանը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային ներկայացուցչության տվյալները:

Կորոնավիրուսով ախտահարվածների շրջանում մահացու վախճանների թիվը տարածաշրջանում անցած երկու օրն աճել Է 536-ով՝ մնինչեւ 105 743: Ապաքինվել Է 3,5 միլիոն մարդ: Ամենից շատ ախտահարվածներ եւ մահացածներ են հայտնաբերել Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ)՝ համապատասխանաբար 1 521 068 եւ 50 678: Եգիպտոսում արձանագրված Է 10 995 մահացու վախճան, նշվել Է վարակման 186 503 դեպք: Մարոկոյում կորոնավիրուսի պատճառով մահացել Է 8 682 մարդ: Սահարայից հարավ գտնվող երկրներում ախտահարվածների եւ մահացածների թվով ՀԱՀ-ին հետեւում են Եթովպիան (համապատասխանաբար 166 138 եւ 2 429), Նիգերիան (158 506 եւ 1 969) եւ Քենիան (108 827 եւ 1 876), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում