Միջազգային

Բայդենը հետաձգել Է ուղեւորությունը Միչիգան վատ եղանակի պատճառով. CNN

1 րոպեի ընթերցում

Բայդենը հետաձգել Է ուղեւորությունը Միչիգան վատ եղանակի պատճառով. CNN

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փտրվարի 18-ից փտրվարի 19-ին Է հետաձգել իր ուղեւորությունը Միչիգան՝ երկրի արեւելյան ափին եղանակի կանխատեսվող վատթարաման պատճառով: Փետրվարի 17-ին այդ մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տան մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարը մտադիր Է այցելել Pfizer ընկերության պատվաստանյութի արտադրության գործարան, որը գտնվում Է Փորթեջ քաղաքում: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ փետրվարի 18-ին Միչիգանում սպասվում Է սաստիիկ ձյուն, մեկ օրում կարող են լինել շուրջ 6 սանտիմետր տեղումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում