Վիկտոր Ենգիբարյանը նշանակվեց «Եվրանեսթ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ», Հայաստանի պատվիրակության ղեկավար նշանակվեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ փոխարինելով պատգամավորական մանդատը վայր դրած Գայանե Աբրահամյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ԱԺ խորհրդի որոշումը հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայքում:

«Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի հունվարի 24-ի «Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ» Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» ԱԺԽՈ-002-Ա որոշման հավելվածում«Գայանե Աբրահամյան Պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցություն» բառերը փոխարինել «Վիկտոր Ենգիբարյան Պատվիրակության ղեկավար «Իմ քայլը» խմբակցություն» բառերով»,- ասված էր որոշման նախագծում:

Նույն որոշմամբ` պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Կորյուն Մկրտչյանին «Եվրանեսթ»-ի պատվիրակությունում փոխարինեց խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Գայանե Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են 2020թ. նոյեմբերի 24-ին:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա