Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ. այն կտաքանա 2-4 աստիճանով՝ Երևանում հասնելով +15-ի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում փետրվարի 7-ի ցերեկը, 8-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում փետրվարի 7-ի ցերեկը, 8-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հայերեն Русский