Միջազգային

Աֆրիկայում քովիդի նոր մանրԷահիմքերն արագացնում են համավարակի երկրորդ ալիքը. ԱՀԿ

2 րոպեի ընթերցում

Աֆրիկայում քովիդի նոր մանրԷահիմքերն արագացնում են համավարակի երկրորդ ալիքը. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի նոր, ավելի ագրեսիվ մանրԷահիմքերն առաջ են բերում Աֆրիկայում համավարակի երկրորդ ալիքի տարածումն ավելի արագ տեմպերով: Այդ մասին ասված Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Աֆրիկայի գծով տարածաշրջանային տնօրեն Մատշիդիսո Մոետիի մամուլի տեղեկագրում, որը հունվարի 29-ին տարածվել Է Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշված Է մամուլի տեղակագրում, անցած շաբաթ Աֆրիկայում նշվել են վարկման 175 հազար նոր դեպք եւ 6 200 մահացու վախճան: 2020 թվականի դեկտեմբերի 29-ից մինչեւ 2021 թվականի հունվարի 25-ը մայր ցամաքում ախտահարման տեմպերը նախորդ ամսվա համեմատությամբ կրկնապատիկ մեծացել են:

Վերջին շաբաթում Հարավաֆրիկյան Հանրապետությունում նկատվել Է ոչ մեծ անկում վարակման դեպքերի թվի ավելացման մեջ, սակայն Աֆրիկայի 22 երկրներում աճը շարունակվում Է: Մեկ ամսում մահերի թիվը կրկնապատկվել Է: 501Y.V2 մանրԷահիմքը, որն առաջին անգամ հայտնաբերվել Է ՀԱՀ-ում, գերակշռում Է եւ ախտահարման ռեկորդային տեմպերի պատճառ Է այդ երկրում եւ Աֆրիկայի հարավում: Այն հայտնաբերվել Է նաեւ Գանայում, Քենիայում, Զամբիայում, Ֆրանսիային պատկանող Մայոտտա կղզում Հնդկական օվկիանոսում եւ Սեւ մայր ցամաքից դուրս 24 երկրներում: Միեւնույն ժամանակ առաջին անգամ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված մանրԷահիմքն ավելի ուշ հայտնաբերվել Է Գամբիաում եւ Նիգերիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում