Միջազգային

Ջո Բայդենի վարչակազմը կվերանայի «Թալիբան»-ի հետ կնքած խաղաղության համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

Ջո Բայդենի վարչակազմը կվերանայի «Թալիբան»-ի  հետ կնքած խաղաղության համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կվերանայի Աֆղանստանի «Թալիբան» արմատական խմբավորման հետ Դոնալդ Թրամփի նախորդ վարչակազմի կնքած խաղաղության համաձայնագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրներին:

Գործակալության տեղեկությունների համաձայն ՝ այդ մասին ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է Աֆղանստանի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում:

2020 թվականին Քաթարում ԱՄՆ-ն և «Թալիբան» արմատական խմբավորումը ստորագրել են ավելի քան 18 տարվա պատերազմի ընթացքում առաջին խաղաղության համաձայնագիրը, որը նախատեսում է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և գերիների փոխանակման գործընթացից հետո երկխոսության սկսում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում