Միջազգային

Նենսի Փելոսին վերընտրվել է  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Նենսի Փելոսին վերընտրվել է  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատ Նեսնսի Փելոսին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում է վերընտրվել հունվարի 3-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստն ուղիղ հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։

Դեմոկրատական կուսակցության՝ 80-ամյա ներկայացուցիչը ստացել է կոնգրեսականների մեծամասնության աջակցությունը՝ 216 ձայն: Նա հաղթել է 55-ամյա հանրապետական Քեվին ՄաքՔարթիին, որը ստացել է 209 կողմ ձայն:

Փելոսին չորրորդ անգամ է ընտրվում Ստորին պալատի խոսնակի պաշտոնում: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 110-րդ, 111-րդ և 116-րդ գումարման Կոնգրեսներում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում