Միացյալ Նահանգներ

Մոսկվան պատրաստ է լսել ուկրաինական կարգավորման նոր մոտեցումները. Լավրով

1 րոպեի ընթերցում

Մոսկվան պատրաստ է լսել ուկրաինական կարգավորման նոր մոտեցումները. Լավրով

Ռուսական կողմը պատրաստ է լսել հնարավոր նոր մոտեցումներն ուկրաինական կարգավորման շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌԲԿ-ի հետ հարցազրույցում։

«Այն բանից հետո, երբ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասաց, որ ԱՄՆ-ն կարող է միջնորդ լինել, մենք նրա հետ հանդիպել ենք Մանիլայում ԱՍԵԱՆ-ի միջոցառումների շրջանակներում (խմբ.՝ հուլիսի 23-ին): Այնուհետև նա մեկ ամիս առաջ ասաց, որ իրենք շահագրգռված են ուկրաինական ճգնաժամի լուծմամբ, բայց անհրաժեշտ է նոր մոտեցումներ գտնել: Մենք պատրաստ ենք լսել նոր մոտեցումները: Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք աշխատել գետնի վրա», - ասել է դիվանագետը։

Լավրովը հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է բանակցությունների, բայց «որևէ հրադադար չի հայտարարի բանակցությունների ընթացքում»։

«Կրակը կդադարի միայն այն ժամանակ, երբ լինի լիարժեք, երկարաժամկետ կարգավորում», - ընդգծել է նախարարը։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում