Հասարակական

Ճանապարհային ոստիկանությունը հունվարի 1-2-ը հայտնաբերել է 58 ոչ սթափ վարորդ

1 րոպեի ընթերցում

Ճանապարհային ոստիկանությունը հունվարի 1-2-ը հայտնաբերել է 58 ոչ սթափ վարորդ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանությունը հունվարի 1-ին հանրապետությունում հայտնաբերվել է 23, իսկ հունվարի 2-ին՝ 35 ոչ սթափ վարորդ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից։

«Տեղեկացնում ենք, որ երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել եւ արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր:

Մասնավորապես, հունվարի 1-ին հանրապետությունում հայտնաբերվել է 23, իսկ հունվարի 2-ին՝ 35 ոչ սթափ վարորդ:

Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները՝ տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ:

Հարգելի´ վարորդներ, հորդորում ենք խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում