Հասարակական

Ռուբեն Վարդազարյանը դատական համակարգը կայուն է համարում

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Վարդազարյանը դատական համակարգը կայուն է համարում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դատական համակարգը կայուն է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Վարդազարյանն ասաց իր տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ինչքան էլ հեռվից թվա, որ դատական համակարգն անկայուն է, միևնույն է, ես պնդում եմ, որ համակարգը բավականին կայուն վիճակում է: Դատավորների համայնքն այնքան վատը չէ, որքան ներկայացվում է: Ես կոչ եմ անում իրավաբաններին` համալրել դատավորների թեկնածուների ցուցակները: Այն անձինք, որոնք ցանկանում են դատավոր դառնալ, կարող են հանձնել օրենքով սահմանված քննության գրավոր փուլը, ապա բանավորը, ինչից հետո կընդունենք մեր շարքերում»,- նշեց Վարդազարյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում