ԲԴԽ-ի առաջարկությամբ 2020 թվականին նշանակվել է 20 նոր դատավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդում 2020 թվականին կայացել է 84 նիստ, որից 37-ի ժամանակ խորհուրդը հանդես է եկել որպես դատարան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

«Այս մեկ տարվա ընթացում ընդունվել է 242 որոշում, որից 17-ը նորմատիվ, 189-ը` ընթացիկ, իսկ 18-ը` աշխատակարգային: Ընդհանուր առմամբ, կայացել է 34 քվեարկություն: 2020 թվականի ընթացքում խորհուրդն առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահին և նշանակվել է 20 դատավոր: 12 դատավոր նշանակվել է թեկնածուների ցուցակից, 7 դատավոր տեղափոխվել է առաջին ատյանի դատարանից մեկ այլ դատարան, 1 դատավոր էլ նշանակվել է դատարանի նախագահ»,- նշեց Վարդազարյանը:

Նրա խոսքով` 2020-ին ներկայացվել է 19 միջնորդություն դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: 4 միջնորդություն ներկայացրել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, մեկ միջնորդությունԲԴԽ-ն քննության է առել սեփական նախաձեռնությամբ, և 14 միջնորդություն ներկայացրել է արդարադատության նախարարը:

«10 դատավորի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ: 3 դատավորի նկատմամբ հայտարարվել է նկատողություն, 3-ին հայտարարվել էնախազգուշացում, 3-ին հայտարարվել է խիստ նկատողություն, 2 դատավորի լիազորություններ դադարեցվել են: Այս տարի 4 միջնորդություն մերժվել է, 2 միջնորդություն կարճվել է, 3 միջնորդություն դեռ գտնվում է ԲԴԽ վարույթում»,-ասաց Վարդազարյանը:

Հայերեն Русский

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 05/06/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 05/06/26

Նավթի գները նվազել են - 05/06/26

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը