Բարեգործական հիմնադրամի տնօրենին մեղադրանք է առաջադրվել յուրացում կատարելու համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքում գործող բարեգործական հիմնադրամներից մեկի տնօրենի կողմից փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքերի հանգամանքները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նշված բարեգործական հիմնադրամի տնօրենը, օժտված լինելով հիմնադրամի ֆինանսական միջոցները տնօրինելու, կառավարելու և կանխիկացնելու իրավասությամբ, հիմնադրամի սեփականությունն ի շահ իրեն օգտագործելու նպատակով, 2012-2014թթ. ընթացքում Դավթաշեն համայնքի մի շարք բնակիչների անվամբ կազմել է կեղծ բովանդակությամբ դիմումներ՝ բարեգործական հիմնադրամից իբր ֆինանսական օգնություն ստանալու վերաբերյալ:

Այնուհետև նրանց փոխարեն ստորագրելով՝ կազմել է կեղծ վճարային փաստաթղթեր՝ ելքի օրդերներ և բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ տեղեկանքներ: Նշված փաստաթղթերի հիման վրա՝ բարեգործական հիմնադրամի տնօրենը հիմնադրամի բանկային հաշվից կանխիկացրել և վերոնշյալ անձանց տրամադրելու փոխարեն յուրացրել է առանձնապես խոշոր չափերով՝ 13.099.254 ՀՀ դրամ՝ հիմնադրամին պատճառելով գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բարեգործական հիմնադրամի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն Русский

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 05/06/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 05/06/26

Նավթի գները նվազել են - 05/06/26

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին