Թուրքիան լուրջ հետևանքներով է սպառնում Լիբիային` նավի կալանքի պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան դատապարտել է Լիբիայի ազգային բանակի կողմից իր նավի առգրավումը և սպառնացել լուրջ հետևանքներով, եթե Լիբիայում թուրքական շահերը վտանգվեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է դեկտեմբերի 8-ին Թուրքիայի արտգործնախարարության կողմից տարածված հայտարարության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Լիբիական ազգային բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ-Միսմարին, Մարշալ Խալիֆա Հաֆթարի ղեկավարության տակ գտնվող Լիբիայի ազգային բանակի ռազմածովային ուժերը ձերբակալել էին Ճամայկայի դրոշի տակ նավարկող և Լիբիայի ջրային սահմանները խախտած թուրքական առևտրական նավը:

«Մենք տեղեկացել ենք, որ հեղափոխության առաջնորդ Հաֆթարին պատկանող, այսպես կոչված, Լիբիայի ազգային բանակը ձերբակալել է Ճամայկայի դրոշի տակ նավարկող թուրքական նավը։ Մենք խստորեն դատապարտում ենք այդ գործողությունը: Անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել, որպեսզի նավը շարունակի շարժվել ըստ նախնական պլանավորվածության: Մենք հիշեցնում ենք, որ թուրքական շահերի վտանգումը Լիբիայում ծանր հետևանքներ կունենան», - ասված է Թուրքիայի արտաքին գերատեսչության տարածած հայտարարության մեջ:

Լիբիայում շարունակվում է առճակատումը Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) , որը վերահսկում է Տրիպոլին և երկրի արևմուտքում գտնվող տարածքները, և մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ գործող Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) միջև, որը համագործակցում է արևելյան խորհրդարանների հետ: ԱՀԿ-ին աջակցում են Թուրքիան և Քաթարը, իսկ ԼԱԲ-ին `Եգիպտոսը և ԱՄԷ-ն: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Լիբիայում գործադրվող ջանքերի նպատակը պետք է լինի երկրի ինքնիշխանության և պետականության վերականգնումը:

Սեդրակ Սարգսյան

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում