Հասարակական

Մեկնարկել է Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու ` Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում չմեկնաբանեց իր նկատմամբ հարուցված քրեական գործի մանրամասները՝ խոստանալով դատական նիստից հետո պատասխանել հարցերին:

Հայաստանի իրավապահները Նարեկ Սարգսյանին մեղադրանք էին ներկայացրել 2019 թվականի ամռանը, երբ Երևանի կենտրոնում գտնվող նրա բնակարանում ապօրինի զենք ու թմրանյութ էին հայտնաբերել։ Հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի համաձայն, նրան մեղադրանք առաջադրվեց ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու հատկանիշներով։ Նարեկ Սարգսյանին պատկանող բնակարանում իրավապահները հայտնաբերել էին երկու ճամպրուկ թմրամիջոցներ և զենքեր։ Բացի այդ, Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն՝ դեռևս 2013-ին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի 14 գծանկար, իսկ հետո, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել է դրանք վերադարձնել: ԱԱԾ աշխատակիցները Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում անցած ամռանը կատարած խուզարկության հետևանքով հայտնաբերել էին նկարները, ինչպես նաև 115 հազար ԱՄՆ դոլար, 27 հազար եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր։ Նա 25 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում