Հասարակական

Արա Սաղաթելյանը հայտնել է ՀՔԾ հրավիրվելու պատճառները

1 րոպեի ընթերցում

Արա Սաղաթելյանը հայտնել է ՀՔԾ հրավիրվելու պատճառները

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգայի ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը վկայի կարգավիճակով հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն՝ ռազմական դրության ընթացքում հավաքների կազմակերպման և նոյեմբերի 10-ի գիշերը Երևան քաղաքում տեղի ունեցած անկարգությունների գործերով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սաղաթելյանը նշել է ՀՔԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում:

«Ինձ հրավիրել էին քրեական գործով, որն առնչվում էր ցույցերի կազմակերպման և կառավարության շենքի հետ կապված անկարգությունների հետ, որոնց հետ ես որևէ կապ չունեմ, սակայն հարցաքննության ընթացքում կային հարցադրումներ, որոնք այդ գործի հետ որևէ կապ չունեին, ուստի ես հրաժարվեցի ցուցմունք տալուց: Կարգավիճակը վկայի էր»,- ասաց Սաղաթելյանը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11-ին Երևան քաղաքում ցույցեր են անցկացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում