ԼՂ-ում ռուսական խաղաղապահ գործողություններում կներգրավվեն ռուսական մարտական ուղղաթիռներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի -24 ուղղաթիռները ներգրավված կլինեն խաղաղապահ գործունեության մեջ Լեռնային Ղարաբաղում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Ութ Մի-8 և Մի -24 ուղղաթիռներ ժամանել են Երևանի օդանավակայան `Ան -124 Ռուսլան ռազմական տրանսպորտային ինքնաթիռով:

Ավելի վաղ ՌԴ Գլխավոր շտաբը հայտնել էր, որ մեկ օրվա ընթացքում 414 ռուս խաղաղապահ և մի քանի տասնյակ մեքենաներ և այլ փոխադրամիջոցներ, ինչպես նաև 8 ուղղաթիռներ ու անօդաչու սարքեր տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, առաքելությունը պետք է բաղկացած լինի 1960 զինծառայողից՝ 90 զրահափոխադրիչով, 380 ավտոմեքենայով և այլ տեխնիկայով:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասինհայտարարություն են ստորագրել:

Հայերեն English Русский

Մենք գործեցինք որպես թիմ. Մանուել Տուլիպա

Կայացել է Բուրգաս-Երևան առաջին սեզոնային ուղիղ չարտերային չվերթը

Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին

Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան

«Արարատ-Արմենիա»-ն ՉԼ որակավորման առաջին խաղում հաղթեց «Ռիգա»-ին

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը ստորագրել են եռակողմ հուշագիր՝ այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման վերաբերյալ

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է «Փառերգել Փարաջանովին» երաժշտական նախագիծը

Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկն էլ՝ ձերբակալվել