Իրան

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները

Մոսկվան ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցային գործընթացը և հույս ունի, որ հարցի կկարգավորվի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Բանակցային գործընթացը, որն այժմ ընթանում է, մենք ողջունում ենք», - ասել է Լավրովը մամուլի ասուլիսում։

«Հույս ունենք, որ այդ բանակցային գործընթացը թույլ կտա վերադարձնել Հորմուզի նեղուցով ազատ անցման իրադրությունն այն վիճակին, որում այն ​​գտնվում էր մինչև այն պահը, երբ Միացյալ Նահանգները և Իսրայելն ագրեսիա սանձազերծեցին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ», - հավելել է նախարարը:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում