Քաղաքականություն

Տիգրան Մկրտչյանն ու Հունաստանի խորհրդարանականները քննարկել են երկու երկրների միջև առաջիկայում սպասվելիք զարգացումները

2 րոպեի ընթերցում

Տիգրան Մկրտչյանն ու Հունաստանի խորհրդարանականները քննարկել են երկու երկրների միջև առաջիկայում սպասվելիք զարգացումները

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը բարեկամական խմբի անդամներին ներկայացրել է 2026 թ. հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանական ընտրութունների գործընթացը և արդյունքները։ 

Դեսպանը կարևորել է Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ձևավորված նոր խորհրդարանի հետ Հունաստանի խորհրդարանի շփումների ակտիվացումը, առաջիկայում փոխադարձ այցերի կազմակերպումը։ Միաժամանակ, ներկայացվել են Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերություններում առաջիկայում սպասվելիք զարգացումները, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի մարտահրավերները՝ այդ թվում ներառելով հունական շուկաները։

Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վասիլիս Իկոնոմուն շնորհավորել է հայ ժողովրդին ընտրությունների արդյունքների առնչությամբ և նշել է, որ առաջիկա ամիսների ընթացքում բարեկամության խումբը կայցելի Հայաստան։

Բարեկամական խմբի անդամները կարևորել են Հայաստան-Հունաստան հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում և բոլոր մակարդակներում՝ ներառյալ միջխորհրդարանական բազմակողմ հարթակներում։ Ներկայացրել են նաև Հունաստանում հայ համայնքային կառույցների հետ իրենց փոխշփումները։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում