Միջազգային

Ռուսաստանի ԱԳՆ-ն Աֆրիկան համարել Է երկրի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ԱԳՆ-ն Աֆրիկան համարել Է երկրի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկան Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն Է, ներկայում աշխատանք Է տարվում ռուս-աֆրիկյան փոխգործակցությանը համալիր եւ համակարգային բնույթ տալու ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:

«Այսօր Աֆրիկան վստահորեն ընթանում Է քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ գիտատեխնիկական զարգացման ուղիով: Հանդես Է գալիս որպես միջազգային հարաբերությունների ակտիվ եւ պատասխանատու մասնակից: Ավելի զգալի Է դառնում աֆրիկացիների կողմից սեփական բացառիկ եւ յուրօրինակ մշակութային ինքնության գիտակցումը:

Աֆրիկայի երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններն ունեն երկար պատմություն եւ կառուցվում են համագործակցության ու փոխադարձ վստահության սկզբունքների վրա: Աֆրիկան դառնում Է Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարեւոր գերակայություններից մեկը»,-ասել Է Բոգդանովը՝ հանդես գալով Երկրորդ Ռուս-աֆրիկյան հասարակական համաժողովի ընթացքում:

Նա նշել Է, որ Ռուսաստանին եւ Աֆրիկայի երկրներին միավորում են ընդհանուր մոտեցումները կոլեկտիվ հիմունքներով համաշխարհային խնդիրների լուծման հարցում՝ ՄԱԿ-ի կենտրոնական համակարգող դերի պայմաններում: Բացի այդ, փոխնախարարը նշել Է, որ ռուս-աֆրիկյան գործընկերությունն ունի լավ, երկարաժամկետ հեռանկարներ:

«Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի հաջողությունը հզոր ազդակ Է հաղորդել աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների բազմակողմանի զարգացմանը: Ազդակները, որոնք մենք ստանում ենք աֆրիկյան մայրաքաղաքներից, վկայում են մեր երկրի հետ գործընկերության ընդլայնման տրամադրվածության ամրապնդման մասին: Ակտիվ աշխատանք Է տարվում ռուս-աֆրիկյան փոխգործակցությանը համալիր եւ համակարգային բնույթ տալու ուղղությամբ»,-նշել Է փոխնախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում