ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտին մասին դեռ չեն տեղեկացրել միայն երեք երկիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին Եվրոպական Միության քարտուղարությանը դեռ չեն տեղեկացրել միայն Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ նշելով, որ այդ երկրները, սակայն, ավարտել են վավերացման ներքին ընթացակարգերը:

«ԵՄ բոլոր 27 պետություններում ավարտվել է վավերացման գործընթացը, սակայն կան դեռ երեք երկրներ` Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան, որոնք դեռ պաշտոնապես չեն տեղեկացրել ԵՄ քարտուղարությանն այդ վավերացման գործընթացի ավարտի մասին»,-ասաց Ադոնցը:

Փոխնախարարը նշեց, որ, երբ այդ երկրներն էլ տեղեկացնեն քարտուղարությանը, դրա արդյունքում ԵՄ-ն կճանաչի, որ վավերացման գործընթացն ավարտվել է:

«Դրանից հետո` հիմա համաձայնագրի շրջանակներում իրականացվող 80%-ին կավելանա նաև 20%-ը: Մենք արդեն մեր եվրոպական գործընկներին ներկայացրել ենք, թե ինչպես ենք պատրաստվում իրականացնել այդ 20%-ը»,- նշեց Ավետ Ադոնցը:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

Նորայր Շողիկյան

Հայերեն العربية English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ