Քաղաքականություն

Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. ՌԴ-ում Իրանի դեսպան

1 րոպեի ընթերցում

Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. ՌԴ-ում Իրանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը ԼՂ հակամարտության կողմերի հետ բանակցություններ է անցկացրել և պատրաստ է միջնորդ դառնալ կարգավորման հարցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«Մեր նախագահը, մեր արտաքին գործերի նախարարը բանակցություններ են անցկացրել երկու կողմերի հետ, և հայտարարել են այն մասին, որ Իրանը պատրաստ է միջնորդ լինել հակամարտության կարգավորման գործում», - ասել է Ջալալին:

Ավելի վաղ, իրանական «Irna» գործակալությունը հայտնել էր, որ Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արագչին կժամանի Երևան: Նախատեսված են նաև նրա այցերը Բաքու, Մոսկվա և Անկարա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իրանի նախաձեռնողականությունն առաջմղելու նպատակով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում