Հայաստանը հարձակման է ենթարկվում. ռեփեր Փի Դիդին համացանցում անդրադարձել է հայերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ ռեփեր, պրոդյուսեր Փի Դիդին իր 17 մլն հետևորդներին իրազեկել է հայերին սպառնացող վտանգի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա «Ինստագրամի» իր պաշտոնական էջի «Սթորի» բաժնում տեղադրել է մի նկար, որի վրա գրված է, որ Հայաստանը հարձակման է ենթարկվում:

Ռեփերի գրառումից հետո ԱՄՆ հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել նրան՝ խնդիրը բարձրաձայնելու համար:

Հանձնախմբի «Թվիթերի» միկրոբլոգում գրված է. «Շնորհակալ ենք, Փի Դիդի, լուրը «Ինստագրամի» 17 մլն հետևորդներին հասցնելու համար: Սենատորներից մինչև հայտնի աստղերի աջակցությամբ մենք պետք է բարձրաձայնենք խնդիրը, մինչ Ամերիկան փորձում է կանգնեցնել հայերի սպանդը»:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված վարձկաններ:

Արցախի և Հայաստանի համար այս դժվարին օրերին հայերին աջակցում են մշակույթի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նրանցից են Էլթոն Ջոնը, Քիմ Քարդաշյանը, Եվգենի Կիսինը, Քարդի Բին, Սերժ Թանկյանը, Դանիել Դեքերը, Xzibit-ը, Լյուբով Կազարնովսկայան և այլք:

Անժելա Համբարձումյան

Հայերեն العربية English Русский

Կապանը՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. հայտնի են միջոցառումների անցկացման օրերը

Արևային կայաններ՝ գազի փոխարեն. արդյունավետ լուծում փոքր բնակավայրերի համար

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին

Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար

ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո

Դատախազության միջնորդագրությամբ՝ դադարեցվել է Սևանա լճի ևս մեկ հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. սահմանվել է վճարի չափը

Նոր համակարգեր՝ արտահանման գործընթացը դյուրացնելու համար