Մշակույթ

Հայաստանը հարձակման է ենթարկվում. ռեփեր Փի Դիդին համացանցում անդրադարձել է հայերին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը հարձակման է ենթարկվում. ռեփեր Փի Դիդին համացանցում անդրադարձել է հայերին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ ռեփեր, պրոդյուսեր Փի Դիդին իր 17 մլն հետևորդներին իրազեկել է հայերին սպառնացող վտանգի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա «Ինստագրամի» իր պաշտոնական էջի «Սթորի» բաժնում տեղադրել է մի նկար, որի վրա գրված է, որ Հայաստանը հարձակման է ենթարկվում:

Ռեփերի գրառումից հետո ԱՄՆ հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել նրան՝ խնդիրը բարձրաձայնելու համար:

Հանձնախմբի «Թվիթերի» միկրոբլոգում գրված է. «Շնորհակալ ենք, Փի Դիդի, լուրը «Ինստագրամի» 17 մլն հետևորդներին հասցնելու համար: Սենատորներից մինչև հայտնի աստղերի աջակցությամբ մենք պետք է բարձրաձայնենք խնդիրը, մինչ Ամերիկան փորձում է կանգնեցնել հայերի սպանդը»:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված վարձկաններ:

Արցախի և Հայաստանի համար այս դժվարին օրերին հայերին աջակցում են մշակույթի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նրանցից են Էլթոն Ջոնը, Քիմ Քարդաշյանը, Եվգենի Կիսինը, Քարդի Բին, Սերժ Թանկյանը, Դանիել Դեքերը, Xzibit-ը, Լյուբով Կազարնովսկայան և այլք:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում