Մնացականյանն անհրաժեշտ համարեց կրակի դադարեցումն ու խիստ կարևորեց ՌԴ-ի դերը այս հարցում

3 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը չի կատարում կրակի դադարեցման վերաբերյալ Մոսկվայում համաձայնեցված իր պարտավորությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա նշեց, որ այն, ինչին բախվել են Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, գոյութենականվտանգի մարմնավորում է համարվում, որը հասունանում էր տասնյակ տարիների ընթացքում, որի մասին խոսել են անընդհատ: «Մենք կարողացել ենք հասնել որոշակի արդյունքների՝ շնորհիվ ձեր և նախագահ Վլադիմիր Պուտինի ներգրավվածության: Մեզ հաջողվեց նախարարների մակարդակով համաձայնեցնել կրակի դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն: Մենք բարձր ենք գնահատում ձեր անձնական և Ռուսաստանի Դաշնության նախագահի ներդրումը, որ կարողացանք հասնել այսպիսի արդյունքի»,- ասաց Մնացականյանը:

Նախարարն անհրաժեշտ համարեց դադարեցնել մարտական գործողությունները և խիստ կարևորեց Ռուսաստանի դերը այս հարցում: «Ցավոք, այս պահին չենք կարող գործնականում արձանագրել, որ ունենք լիարժեք կրակի դադարեցում: Եվ բառացիորեն նախքան այստեղ գալը, շարունակում էր տեղեկություններ ստացվել, որ Ադրբեջանը չի կատարում կրակի դադարեցման իր պարտավորությունները: Եվ այդ առումով ես ուզում եմ ընդգծել վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման կարևորությունը, որով կարող ենք հասնել այդ ռեժիմի պահպանմանը»,- ասաց Մնացականյանը:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` սեպտեմբերի 27-ից սկսած շարունակվում է Արցախի ժողովրդի դեմ լայնամասշտաբ ագրեսիան Ադրբեջանի կողմից: «Ընդ որում, բաց ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային ճանապարհով լուծման իրական նպատակները»,- նշեց Մնացականյանը՝ ընդգծելով, որ այլևս գաղտնիք չեն Արցախի ֆիզիկական բնաջնջման նկրտումները:

ԱԳ նախարարը Սերգեյ Լավրովին ներկայացրեց քաղաքացիական բնակչության զոհերի և վիրավորների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև շենք-շինությունների և ենթակառուցվածքների վնասի չափերը: Մնացականյանը հայտնեց, որ հակառակորդը խաղաղ բնակչության դեմ օգտագործել է հրետանի, հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, ավիացիա: «Կան զոհեր և վիրավորներ Ադրբեջանի կողմից կասետային ռումբերի կիրառման հետևանքով»,- հավելեց Մնացականյանը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում