Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինի գլխավորած պատվիրակությանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Միխաելա Ստոյկոսկան։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ողջունել է Դմիտրի Մարիասինին՝ առանձնահատուկ շեշտելով, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և Շրջակա միջավայրի նախարարության 20-ամյա համագործակցությունը չափվում է բազմաթիվ հաջողված ծրագրերով, և ըստ էության, ամենօրյա և արդյունավետ աշխատանքի արգասիքներով։

Դմիտրի Մարիասինն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Պետրոսյանին ջերմ ընդունելության ու կառուցողական աշխատաոճի համար և շնորհավորել՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Հանդիպման օրակարգը ներառում էր շրջակա միջավայրին վերաբերող բազմաշերտ մի շարք ոլորտներ։ Կողմերն անդրադարձել են Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ Շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո իրականացվող կլիմայի փոփոխության, անտառների կառավարման, կենսաբազմազանության և ԲՀՊՏ-ների պահպանության, ինչպես նաև թափոնների կառավարման ոլորտներին առնչվող ծրագրերին։

Ներկայումս նախարարության համակարգմամբ ՄԱԶԾ կողմից իրականացվում է տասը ծրագիր, որոնք առնչվում են ինչպես հողերի և անտառների կայուն կառավարմանը, Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը, անտառային և դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացմանը, այնպես էլ, շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցմանն ու մասշտաբավորմանը։ Իրականացվող բոլոր ծրագրերի բյուջեն ընդհանուր կազմում է ավելի քան 35 միլիոն դոլար։

Կարևորելով Սևանի պահպանության և առողջացմանն ուղղված աշխատանքները, նախարար Պետրոսյանը Դմիտրի Մարիասինին է ներկայացրել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումների ու կադրային նոր քաղաքականության իրականացման ընթացքը, որ վերջնարդյունքում պետք է հանգեցնի Սևանի էկոլոգիական վիճակի բարելավմանն ու լճի կենսապաշարների կայուն կառավարմանը։

Կողմերը քննարկել են Սևանա լճի էկոհամակարգի բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերի ընթացիկ արդյունքներն ու համագործակցության հնարավոր եզրերը։

Չշրջանցելով նաև անտառվերականգնմանն ուղղված աշխատանքները, նախարար Պետրոսյանն ու Դմիտրի Մարիասինն անդրադարձել են նաև անտառային կառավարման ոլորտում համատեղ ծրագրերին։ Նախարար Պետրոսյանը տեղեկացրել է, որ այս պահին Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ում ևս ընթանում են խորքային փոփոխություններ։ Կադրային վերափոխումների արդյունքում մոտ ապագայում անհամեմատ կբարձրանա կառույցի աշխատանքային արդյունավետությունը։

Կողմերը քննարկել են նաև մի շարք միջազգային` Գլոբալ էկոլոգիական և Կանաչ կլիմայի հիմնադրամների հետ համատեղ իրականացվող ծրագրերը, որոնք առնչվում են ինչպես Հայաստանում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման, այնպես էլ էներգախնայող վարքի մշակույթի ձևավորմանը, ինչն էապես կարող է ազդել էներգակիրների կայուն կառավարման և վերարտադրվող էներգիայի մեխանիզմների կայացման և կատարելագործման վրա։

Հանդիպման ավարտին նախարար Պետրոսյանն իր պատրաստակամությունն է հայտնել էլ ավելի խորացնել համագործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ` ինչպես կառույցների, այնպես էլ անձնական շփման մակարդակներում՝ հանուն ավելի առողջ շրջակա միջավայրի։

Դմիտրի Մարիասինը շնորհակալություն է հայտնել նախարար Պետրոսյանին՝ հույս հայտնելով, որ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, իսկ նոր ծրագրերը կմեկնարկեն ամենամոտ ապագայում։

Հայերեն Русский

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք