ՍԴ դատավորի թեկնածուն ու Արման Բաբաջանյանը բանավիճեցին, արձագանքեց նաև Ալեն Սիմոնյանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ու Սահմանադրական դատարանի դատավորի՝ կառավարության կողմից առաջադրված թեկնածու Էդգար Շաթիրյանը խորհրդարանի դահլիճում ելույթներով սուր բանավիճեցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շաթիրյանի թեկնածության քննարկմանը Բաբաջանյանն իր ելույթում հիշեցրեց, որ Էդգար Շաթիրյանն աշխատել է Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովում:

«Իր գործունեության ողջ ընթացքում Շաթիրյանը որևէ դիրքորոշում չի հայտնել որևէ պաշտոնյայի, որևէ դատավորի վերաբերյալ: Այսինքն, նա իրեն դրսևորել է խիստ հարմարվողական, կոմֆորմիստ պաշտոնյա, ինչն էլ ըստ էության հանդիսացել է նախկին իշխանությունների օրոք այդ հանձնաժողովում նրա նշանակման ու գործունեության ապահովման երաշխիքը: Այսինքն՝ Շաթիրյանը նախորդ հանցավոր իշխանությանը ծառայել է ոչ թե իր գործողություններով, այլ պասիվ անգործությամբ՝ չեզոքություն ցուցաբերելով կարևորագույն հարցերում: Չեզոքություն. ահա այն կարևոր ու հատկանշական բնորոշիչը, որով հնարավոր է և անհրաժեշտ է ներկայացնել Էդգար Շաթիրյանին: Բայց դա ոչ թե սովորական, այլ կամազուրկ չեզոքություն է, որը հանդիսացել է այն բութ գործիքը, որով նախկին իշխանությունն այդ հանձնաժողովում լուծել է իր խնդիրները՝ Էդգար Շաթիրյանի միջոցով»,-ասաց Բաբաջանյանը:

Բաբաջանյանը նշեց՝ իր աղբյուրներով՝ այդ պաշտոնը Շաթիրյանին նաև բավականին ապահովել է նաև բավականին զգալի նյութական միջոցներ ու բարեկեցություն:

Էդգար Շաթիրյանը արձագանքեց կտրուկ: «Երբվանի՞ց դարձաք ազգի փրկիչ, ես էլ դարձա ազգակործան էլեմենտ: Ո՞վ է Ձեզ բարոյական իրավունք տվել ՝այդչափ կտրուկ և վիրավորական գնահատականներ հնչեցնել բարոյական նկարագրիս վերաբերյալ»,-ասաց Շաթիրյանն ու Բաբաջանյանին հորդորեց նայել նրա անցած ուղին:

Անդրադառնալով իր գույքային դրության հետ կապված Բաբաջանյանի դատողություններին՝ Շաթիրյանը նշեց, որ դրանք անհեթեթությունների ժանրից են: «Շատ ցավում եմ, որ դուք դարձել եք իմ դեմ սանձազերծված այս կեղտոտ խաղի մասնակիցը, եթե ոչ սանձազերծողը»,-ասաց նա՝ դիմելով Բաբաջանյանին:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ևս արձագանքեց Բաբաջանյանին՝ իր ելույթում: Նա նկատեց, որ Բաբաջանյանը Շաթիրյանին ճանաչում է «այստեղ-այնտեղ» պտտվող ասեկոսեներից: Անդրադառնալով քննադատությանը, թե Շաթիրյանը աշխատել է նախկին իշխանության օրոք, Սիմոնյանը նշեց. «Այո, բոլորը ՀՀ-ում աշխատել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք: Այս ԱԺ-ում նույնպես կան բազմաթիվ մարդիկ, որոնք աշխատել են և հիմա էլ շարունակում են աշխատել»:

Նա շեշտեց՝ Էդգար Շաթիրյանը որևէ իշխանության կողմից չի ընտրվել որևէիցե պաշտոնի, որ ծառայություններ մատուցի, այլ նրա պատճառով, որ իր նման մասնագետ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը տալիս է 5-6 տարին մեկ անգամ: Սիմոնյանը նաև նշեց՝ ինքը միտում է տեսնում Բաբաջանյանի ելույթների մեջ: «Խոսքը վերաբերում է ոչ միայն Շաթիրյանի հետ կապված ելույթին, այլ, ընդհանուր առմամբ, դատական, իրավական թեմաների շուրջ յուրաքանչյուր խոսակցության ժամանակ ես անձնական միտում եմ տեսնում: Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է»,-ասաց նա ու հավելեց՝ հպարտանում է, որ ԱԺ-ն քննարկում է Շաթիրյանի թեկնածությունը:

Աննա Գրիգորյան

Հայերեն

«Տիեզերական ճամփորդություն» ներկայացմամբ Երևանում մեկնարկել է «Հայ ֆեստ» փառատոնը

Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ

Այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ՊԵԿ

ԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար

ՀԾԿՀ-ում քննարկվել է կուտակիչ կայանների գործունեության կարգավորման ենթաօրենսդրական ակտերի մշակման ընթացքը

Ֆրանսիայում աշակերտների ցույցերի պատճառով 170 աշակերտ վիրավորվել է, 400 դպրոց՝ փակվել

Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկեր

Բուլղարիայի նախագահը հայտարարել է, որ ԱԲ-ն պետք է գնահատվի հասարակությանը բերած օգուտներով․ BTA

Շվեյցարիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին

Կենսաթոշակների բարձրացումն առնչվելու է շուրջ 700 հազար մարդու