Խունդկարյանը վստահեցնում է՝ ՍԴ նախագահ դառնալու վերաբերյալ իշխանության հետ որևէ քննարկում չի ունեցել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Երվանդ Խունդկարյանը պաշտոնապես հերքում է տեղեկությունները, թե քաղաքական իշխանությունների հետ պայմանավորվածություն ունի՝ ՍԴ նախագահ դառնալու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խունդկարյանն այս մասին վստահեցրեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արյդոք ճի՞շտ են տեղեկությունները, թե Խունդկարյանը քաղաքական իշխանության հետ համաձայնվել է ՍԴ գնալ միայն այն դեպքում, երբ դառնա ՍԴ նախագահ:

«Պաշտոնապես հերքում եմ, պաշտոնապես հայտարարում եմ, որ այդպիսի քննարկումներ և հավաստիացումներ չեն եղել, չեն էլ կարող լինել, որովհետև նայեք, տեսեք, թե թեկնածուն քանի գործընթաց պետք է անցնի՝ Դատավորների ընդհանուր ժողովում փակ գաղտնի քվեարկություն, ԱԺ-ին թեկնածուի ներկայացում, փակ գաղտնի քվեարկություն ԱԺ-ում, և ՍԴ-ի նախագահն էլ ըստ ներկայումս գործող կարգավորումների, ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների կողմից: Տեսեք, թե քանի փուլեր կան, արդյոք որևէ պայմանավորվածություն այդ պարագայում կարո՞ղ է աշխատել, թե ոչ»,-ասաց Խունդկարյանը:

Այսպիսով, թեկնածուն պաշտոնապես հատարարում է, որ որևէ նման քննարկում չի եղել:

Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը:Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուն է Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Վաղարշյանը, կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Մոլդովան ամրապնդում է երկկողմ հարաբերությունները Կիպրոսի հետ. Moldpres

Դանիայի և Շվեդիայի վարչապետները թերահավատորեն են վերաբերվել Պուտինի հետ իրենց գործընկերների հեռախոսազրույցի արդյունքներին

Դավիթ Խուդաթյանն ու Ֆլորիան Էսկյուդիեն քննարկել են մի շարք ոլորտներում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ԲԸՏՄ-ն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում

Բուլղարիայում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար հասանելի է դարձել ևս տասնհինգ բուլղարական կոմիքս. BTA

Ըմբիշ Կարեն Ասլանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին ու դարձել աշխարհի չեմպիոն

Երևանի փոխքաղաքապետն ու Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահները քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է սոցիալական աջակցության ծրագիր՝ կանանց զբաղվածությունն ապահովելու նպատակով

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է