Կարևոր է, որ հուսալի խաղ ցուցադրենք պաշտպանությունում. Կապառոս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով՝ Ազգերի լիգայի որակավորման երկրորդ փուլի Հայաստան-Էստոնիա խաղում թիմերը հավասարազոր ձգտումով են խաղալու:

«Թե Հայաստանը, թե Էստոնիան նմանատիպ տակտիկական սխեմա են օգտագործում: Խաղում են 4-4-2 խաղային դիրքով: Բնական է, որ երկու թիմերն էլ նվիրումով են խաղալու և փորձելու են գոլային պահեր ստեղծել: Կարևոր է, որ հուսալի խաղ ցուցադրենք պաշտպանությունում: Մենք պետք է կարողանանք խորը վերլուծել Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային առցանց ասուլիսին ասաց նա:

Ըստ Կապառոսի՝ Հայաստանի ընտրանու կազմում նորեկները շատ են, սակայն դա հնարավորություն է տալիս իսպանացի մասնագետին ընտրություն կատարել:

Անդրադառնալով ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի` հավաքականին չմիանալու փաստին, որը մեծ տարաձայնությունների պատճառ է դարձել, մարզիչը ասաց, որ խոսել է հայ կիսապաշտպանի հետ անձամբ և որևէ կոնֆլիկտային իրավիճակ չկա ֆուտբոլիստի մոտ:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 8-ին Երևանում կհյուրընկալի Էստոնիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում