Հասարակական

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետի առաջին կանգառը Ծղուկ համայնքն է, որտեղ նա հանդիպեց բնակիչների հետ։

Բնակիչները բարձրաձայնեցին արոտ իրականացնելու համար տարածք չունենալու խնդիրը։Բնակիչները նշեցին, որ տարածք չունեն արոտ իրականացնելու համար, քանի որ արոտի համար նախատեսված տարածքի մեծ մասը վարձակալված է։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հարցը կուսումնասիրեն և կհասկանան, թե ինչպես լուծել այդ խնդիրը։

Գյուղացիները նաև բարձրաձայնեցին կաթի և մսի գնի, ինչպես նաև վարկային խնդիրները։

«Իմ գալու նպատակը ձեզ լսելն էր, լսեցի ձեր խնդիրները, ֆիքսեցինք»,- ասաց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում