Միջազգային

Աֆրիկայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 1 միլիոն 172 հազարից

1 րոպեի ընթերցում

Աֆրիկայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 1 միլիոն 172 հազարից

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկա մայրցամաքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 1 միլիոն 172 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն, վարակվածներից հիվանդությունը հաղթահարել է 892 հազարից ավելի մարդ, մահացել՝ 27 հազար 377-ը:

Վարակվածության ընդհանուր թիվը մայրցամաքում կազմում է 1 մլն 172 հազար 811:

Առավել մեծ թվով վարակակիր ունեցող երկրներն են՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը (603 հազար 338 վարկակիր), Եգիպտոսը (97 հազար 148), Նիգերիան (51 հազար 304) և Մարոկոն (49 հազար 247):

ՆորայրՇողիկյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում