«Շիրակ»-«Արարատ» հանդիպումը հետաձգվել է, «Լոռի ՖԱ»-ի մասնակցությամբ հանդիպման օրը՝ փոխվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է, «Լոռի ՖԱ»-ի մասնակցությամբ հանդիպման օրը՝ փոխվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հաշվի առնելով«Արարատ» ֆուտբոլային ակումբում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը (18 վարակակիր, որից 5-ը գլխավոր, 13-ը՝ երկրորդ թիմում), հիմք ընդունելուվ«Արարատ» և«Շիրակ» ֆուտբոլային ակումբների կողմից ՀՖՖ ուղարկված գրությունները, ինչպես նաև ՀՖՖ Բժշկական կոմիտեի (ժամանակավոր կոմիտե) որոշումները և ՀՀ Առողջպահության նախարարության«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայյին կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ՀՖՖ ուղարկված գրությունը, հետաձգվել են VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի«Շիրակ»-«Արարատ» և Հայաստանի առաջնության Առաջին խմբի երրորդ տուրի«Արարատ-2»-ԲԿՄԱհանդիպումները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:

Հիմք ընդունելով«Լոռի ՖԱ»-ի գրավոր խնդրանքը՝ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինըփոխել է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրի՝ օգոստոսի 23-ին նախատեսված«Լոռի ՖԱ»-«Վան» հանդիպման անցկացման օրը: Հանդիպումը կկայանա օգոստոսի 24-ին՝ ժամը 17:00-ին:

Այս տեղափոխությունը հաշվի առնելով՝ փոփոխվել են նաև VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի ևս 2 հանդիպումներիանցկացման ժամկետները:«Վան»-«Փյունիկ» հանդիպումն օգոստոսի 28-ի փոխարեն կկայանա օգոստոսի 29-ին, իսկ«Գանձասար-Կապան»-«Լոռի ՖԱ» հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին, բայց, 17:45-ի փոխարեն կմեկնարկի 19:00-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն

Թուրքիայի ԱԳ նախարարը մասնակցել է MIKTA-ի երկրների արտգործնախարարների 30-րդ հանդիպմանը

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց