«Լոռի»-ն կարող է չմասնակցել բարձրագույն խմբի առաջնությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը կարող է չմասնակցել օրեր անց մեկնարկող Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. ««Լոռի» ՖԱ 19 ներկայացուցիչներ՝ ներառյալ ֆուտբոլիստներ, մարզիչներ, աշխատակազմի եւ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, հուլիսին վարակվել էին COVID-19 կորոնավիրուսով եւ ավելի քան երկու շաբաթ գտնվել էին ինքնամեկուսացման մեջ։

Դրանով պայմանավորված՝ «Լոռի» ՖԱ-ն հուլիսի 20-ին նամակով դիմել էր ՀՖՖ Մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժին եւ խնդրել, որպեսզի առաջիկա առաջնության խաղացանկը կազմելիս հաշվի առնեն այն հանգամանքը, որ ակումբի որոշ աշխատակիցներ եւ ֆուտբոլիստներ մեկուսացումից դուրս են գալու միայն օգոստոսի սկզբին, նորեկները նույնպես կարող են ժամանել միայն օգոստոսի սկզբին։

Հուլիսի 27-ին «Լոռի» ՖԱ-ն եւս մեկ գրությամբ դիմեց ՀՖՖ՝ ներկայացնելով նաեւ այն ֆուտբոլիստների եւ աշխատակիցների PCR թեստավորման արդյունքները, որոնք դեռեւս դրական պատասխան էին ստացել եւ չէին կարող դուրս գալ ինքնամեկուսացումից։

ՀՖՖ-ն, չպահպանելով «արդար խաղի» սկզբունքը, հարցում է ուղարկել «Ուրարտու»՝ արդյոք ակումբը համաձայն է հետաձգել առաջին մրցափուլի «Ուրարտու» - «Լոռի» հանդիպումը, ինչին ստացել է բացասական պատասխան։

Հարկ ենք համարում ընդգծել, որ 2019 թվականի օգոստոսի 4-ին նախատեսված ԲԽ 2019/20 թթ մրցաշրջանի առաջին մրցափուլի «Փյունիկ» - «Լոռի» հանդիպումը հետաձգվեց, քանի որ ՀՖՖ նախագահը հիմք էր ընդունել տանտերերի խնդրանքն ու առանց «Լոռի» ՖԱ դիրքորոշումը հարցնելու՝ որոշում կայացրել։

Այսօր «Լոռի» ՖԱ ղեկավար կազմի ժողովի ընթացքում որոշում կայացվեց, որ թիմը խաղադաշտ դուրս չի գա ԲԽ առաջին մրցափուլի՝ օգոստոսի 17-ին նշանակված «Ուրարտու»-ի դեմ խաղում, քանի որ ակումբի բազմաթիվ ներկայացուցիչներ ինքնամեկուսացումից դուրս են եկել միայն օգոստոսի սկզբին, նորեկները եւ մարզչական շտաբը Հայաստան են ժամանել օգոստոսի 5-ին, եւ ակումբը դեռ շարունակում է համալրվել տեղացի ու օտարերկրացի ֆուտբոլիստներով։

Օգոստոսի 19-ին կկայանա «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» հասարակական կազմակերպության հիմնադիր խորհրդի ժողովը, որի ընթացքում կքննարկվի ԲԽ 2020/21 թթ․ մրցաշրջանին մասնակցելու նպատակահարմար լինել-չլինելու հարցը»:

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը մեկնարկում է օգոստոսի 14-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներից

Վերոնիկա Զոնաբենդը Հայաստանի կառավարությանը փոխանցել է Բաքվում պահվող հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակ

Գիտության նվաճումներն ավելի լայնորեն պետությանն ու ձեռնարկատիրությանը ծառայեցնելու հնարավորությունները քննարկվեցին հատուկ համաժողովում

Սփյուռքահայերի անհատական հաջողությունները պետք է վերածել համազգային ձեռքբերումների. Մարկ Չենյան

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակում պայքարն ԱԱ-ում

Բելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/11/26

Ասիական ինդեքսներ - 06/11/26

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Մեքքայի պաշտպանական համաձայնագիրը

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան հարաբերություններին առնչվող հարցեր