Միջազգային

Աֆրիկայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 865 հազարից

1 րոպեի ընթերցում

Աֆրիկայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 865 հազարից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկա մայրցամաքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 865 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն, վարակվածներից հիվանդությունը հաղթահարել է 511 հազարից ավելի մարդ:

Վարակված 865 հազար 233 անձանցից, հիվանդության հետևանքով մահացել է 18 հազար 235-ը:

Առավել մեծ թվով վարակակիր ունեցող երկրներն են՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը (452 հազար 529 վարկակիր), Եգիպտոսը (92 հազար 482), Նիգերիան (41 հազար 180) և Գանան (33 հազար 624):

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում